Այս գործը նաեւ մատչելի է հետեւյալ լեզուներով
Ամփոփում
1915թ. ավելի քան 1,5 միլլիոն հայերի նկատմամբ համակարգված ցեղասպանության համարյա բոլոր գործողություններում թուրքական կանոնավոր զորքերը և «ժանդարմերիան» (Ժանդարմերի-ոստիկանական բաժքանմունքների անվտանգության ուժեր, Իտալիայի Կարաբինիրի նմանօրինակ միավորումներ) մասնակից են եղել:
Սպանդի առանձին գործողություններին ակտիվորեն մասնակցել են գերմանացի
սպաները, ովքեր թուրք-օսմանյան գլխավոր շտաբում ծառայության մեջ էին:
Ագրեսորները հիմնականում զինված էին Մաուզեր տիպի կամ կարճափող հրացաններով, սպաները` Մաուզեր ատրճանակներով, որոնք արտադրվել էին Նեկարի ափին գտնվող Օբերնդորֆի ՄԱՈՒԶԵՐ գործարանում:
Էսսեն քաղաքի Կռուփի թնդանոթները նույնպես հարյուրներով դրված էին գործողության մեջ, ինչպես օրինակ` հայերի կողմից գրավված Մուսա դաղի (Մուսալեռ) վրա կատարած գրոհի ժամանակ:
Արտահանված գերմանական զենքերը ապահովում էին ցեղասպանության նյութական հիմքերը, գերմանական սպաները`գաղափարական:
Ժամանակահատված
1895-ից մինչև 1916թ. (գլխավորապես 1915թ. և 1916թ.)
________________________________________________________________________
Զենքի մատակարարում
Պետության կողմից կազմակերպված և թուրք զինվորների և ժանդարմերիայի կողմից իրականացված հայերի սպանդը ընթացել է գերմանական բարձրագույն կառավարական շրջանակների իրազեկության և համաձայնության պայմաններում: Գերմանիայի սպաները ծառայում էին թուրքական գլխավոր շտաբում և հրամանատարական պաշտոններ զբաղեցնում թուրքական գնդերում, դիվիզիաներում և բանակներում, որոնք հիմնականում սպառազինված էին Նեկարի ափին գտնվող Օբերնդորֆի Մաուզեր գործարանի զինագործների արտադրած զենքերով և կարճափող հրացաններով, ինչպես նաև Էսսենի Կռուփ ընկերության արտադրության թնդանոթներով:
1887թ. փետրվարին Օսմանյան կայսրության ռազմական նախարարությունը և գերմանական ընկերակցությունը, որը բաղկացած էր Մաուզեր (Mauser) և Լուդվիգ Լովե և ընկերներ ընկերությունից (Ludwig Loewe und Co KG), ստորագրում են մի պայմանագիր, ըստ որի պետք է մատակարարվեր M/87 տիպի 500 000 հրացան և միևնույն տիպի 50 000 կարճափող հրացան: Այդ թվաքանակով զինատեսակն ու կարճափող հրացանները թուրքերին տրամադրվեց մինչև 1893թ-ի վերջը:
_______________________________________________________________________
Նույն թվականին մեկ այլ հանձնարարական էլ տրվեց` տրամադրել M/93 տիպի 200 000 կարճափող հրացաններ, որոնց պահունակը պարունակում էր 10 փամփուշտ: Այդ կարճափող հրացանները մատակարարվեցին մինչև 1896թ-ի վերջը:
1903թ-ին հետևում է երրորդ մեծ պատվերը, որը կազմում էր M/1903 ամենաարդիական տիպի ևս 200 000 նոր հրացաններ:
Թուրքիան 20-րդ դարի սկզբին արդեն ուներ 900 000 Մաուզեր և կարճափող տեսակի հրացաններ:
Օսմանյան բանակի զինվորների և կիսառազմական ժանդարմերիայի երկու երրորդից ավելին զինված էին Մաուզեր զենքով:
Գերմանիայից բերված թնդանոթները նույնպես օսմանյան բանակում խիստ պահանջարկ էին վայելում: Էսսենի Կռուփ ընկերությանը 1861-1912թթ ընկած ժամանակահատվածում հաջողվել էր մրցակցության դաշտից հեռացնել ֆրանսիական, բրիտանական և ամերիկյան բոլոր մրցակիցներին: Կռուփը օգտվելով Վիլհելմ երկրորդի և սուլթանի պալատի հետ ունեցած իր լավ կապերից, ստանում է 226 միլլիոն ռայխսմարկի պատվեր, որով կազմակերպում է դաշտային թնդանոթներ և հրետանային զենքի արտադրությունը:
Թուրքական պետության կողմից Կռուփի թնդանոթները գործի են դրվում ինչպես Բալկանյան պատերազմի ժամանակ, Ռուս-թուրքական պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում, այնպես էլ հարյուրներով օգտագործվում են հայ ինքնապաշտպանների դեմ գրոհներում, ուր ազատամարտիկները դիմել էին պաշտպանության, օսմանների կողմից կազմակերպված սպանդին դիմադրելու համար:
__________________________________________________________________
Զենքի գործարանատերերը
(այսօր`Rheinmetall Defence/Rheinmetall AG, Ռայնմետալ Դիֆենս, Ռայնմետալ ակցիոներական ընկերություն)
Մաուզեր ընկերությունը, որը կրում է Պաուլ և Վիլհելմ Մաուզեր ինժիներ եղբայրների անունը, եղել է ամենավաղեմի և միջազգայնորեն ամենահայտնի գերմանական զենքի արտադրողներից մեկը, հատկապես ռազմական և քաղաքացիական նշանակության ձեռքի հրաձգության հրացանների, կարճափող հրացանների և ատրճանակների արտադրության մեջ, որոնք 19-րդ դարում արդեն աշխարհի տարբեր մասերում, ամենից առաջ Մերձավոր Արևելք և Լատինական Ամերիկա էր արտահանում:
Ինչպես Առաջին համաշխարհային այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զենքի արտադրության վրա դաշնակիցների դրած արգելքի արդյունքում ընկերությունը ստիպված եղավ իր արտադրությունը տեղափոխել քաղաքացիական արտադրանքի թողարկման բնագավառ, որը, սակայն, երկար չտևեց: Նացիանալ-սոցիալիստների կողմից իշխանության գրավումից և այսպես կոչված «Ռազմականացման առաջնահերթության վերականգնման» քաղաքականության հռչակումից հետո, Ադոլֆ Հիտլերի կողմից 1935-ից սկսվեց ամբողջ ծավալով սպառազինման արտադրության ընթացքը:
Մաուզեր 98 K կարճափող հրացանները դառնում են գերմանական վերմախտի ստանդարտ զինատեսակը:
Մաուզերում այդ ժամանակ աշխատում էին ավելի շատ աշխատողներ, քան Օբերնդորֆի բնակիչներն էին, որոնց լրացուցիչ կցվում են գերմանական Վերմախտի կողմից գրավված երկրներից բերված առնվազն 5000 բռնի աշխատողներ:
1945 թվականի կապիտուլացիայի արդյունքում ամբողջությամբ դադարեցվեց վերջինիս արտադրությունը, որը տևեց մինչև 1949 թվականը, երբ հիմնվեց Բունդեսվերը: Երիտասարդ բանակը զենքի կարիք ուներ: Մաուզերի երեք նախկին ինժիներներ, որպես ընկերության հաջորդ, հիմնում են Fa. Heckler und Koch ընկերությունը, որը Բունդեսվերի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների համար արտադրում է G3 տիպի հրացանը: Մաուզեր ընկերությունը անցնում է Նյուրնբերգի Diehl զենքի արտադրության կոնցեռնին և Օբերնդորֆում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար արտադրում է ինքնաթիռային թնդանոթներ, իսկ Բունդեսմարինեի (Գերմանիայի դաշնային նավատորմի) համար ծովային նշանակության թնդանոթներ:
Քաղաքացիական նշանակության զենքի բաժանմունքի 2004 թվականի վաճառքից հետո, ռազմական նշանակության զենքերի արտադրության մասը վաճառվում է Ռայնմետալլ (Rheinmetall) ռազմական կոնցեռնին և վերանվանվում է Ռայնմետալ Վաֆե Մունիցիոն (Rheinmetall Waffe Munition), որը Ռայնմետալ Դիֆենսի (Rheinmetall Defence) դուստր ձեռնարկությունն է:
Ռայնմետալ ակցիոներական ընկերությունը (Rheinmetall AG)
Շվեդական SIPRI գիտահետազոտական ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն Ռայնմետալը աշխարհի զենքի արտադրության խոշորագույն արտադրողների շարքում գրավում էր 30-րդ տեղը: Ռազմաարդյունաբերության արտադրանքով ձեռք է բերվում մոտ 3 միլիարդ եվրո:
Պաշտպանության բնագավառը բաժանվում է երեք արտադրամասերի`
1․Փոխադրամիջոցների համակարգը (օրինակ`Fuchs և Boxer տիպի անիվավոր տանկեր, MAN ընկերության հետ համատեղ արտադրվող ռազմական բեռնատարներ և զրահապատ շարասյունային ավտոմեքենաներ, ինչպես նաև Puma տիպի հրաձգային տանկեր, KMW-ի հետ համագործակցաբար Leopard տիպի մարտադաշտային տանկեր և 2000 տիպի տանկային հրանոթներ):
2. Զենք և զինամթերք (օրինակ` ռազմական մեքենաների վրա գործող հրացաններ, արագ կրակելու պատրաստ թնդանոթներ, որոնք տեղադրվում են զրահապատ մեքենաների վրա, նավեր և ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանական համակարգեր, զինամթերք և զինամթերքի բաղկաղուցիչ մասեր, առաջին հերթին միջին և մեծ տրամաչափի զենքերի համար գործածվող, ինչպես նաև ռումբեր) և
3․ Էլեկտրական համակարգեր, RDE, Rheinmetall Defence Electronik (ռազմական և անվտանգության համար անհրաժեշտ էլեկտրական բացահայտման համակարգեր, սենսորներ, ռադիոլոկատոր համակարգեր, կրթական-ուսուցողական համակարգեր, ինչպես նաև մարտական պատրաստվածության գործնական կենտրոններ, ղեկավարման և կապի տեխնիկա):
«Պաշտպանության» բնագավառում կոնցեռնը իրեն համարում է որպես «վստահելի գործընկեր» Բունդեսվերի և ՆԱՏՕ-ի համար: Դրանից բացի նա վերջին տասնամյակում մշտապես մշակել է տարբեր ռազմավարություններ, որպեսզի շրջանցի գերմանական սպառազինությունների արտահանումը սահմանափակող կարծեցյալ քաղաքականությունը: 2016թ. Գերմանիայից ստացված պատվերները կազմում էին նրա արտադրության 22 %-ը, մնացած պատվերները նա ստացել է արտասահմանից:
Աղբյուր` Anabel Schnura, ethecon Stiftung Ethik und Ökonomie
Schweidnitzer Str. 41, D-40231 Düsseldorf, Deutschland
Կռուփ պողպատաձուլական գործարան
(ներկայումս վերանվանված է Thyssenkrupp AG, Թյուսենկռուփ ակցիոներական ընկերություն)
Էսսենի Կռուփ պղնձաձուլական գործարանը հիմնել է Ֆրիդրիխ Կռուփը 1812թ., համարվում է միջազգայնորեն գործող զենքի արտադրության Ֆրիդրիխ Կռուփ ակցիոներական ընկերության մայր գործարանը, որը պղնձաձուլական Թյուսեն կոնցեռնի հետ միավորվելուց հետո, այսօր գործում է որպես Թյուսենկռուփ ակցիոներական ընկերություն (Thyssenkrupp AG): Այդ ձեռնարկությունը ներկայումս Գերմանիայի ամենամեծ պղնձաձուլական կոնցեռնն է և եվրոպական ներկա սպառազինությունների արտադրության ամենակարևոր ընկերություններից մեկը: Նացիոնալ-սոցիալիստների ժամանակ Կռուփը համարվում էր Գերմանական Ռայխի զենքի դարփնոցը:
Հարյուր-հազարավոր դաշտային հրետանի, հրանոթներ, տանկերի և նավերի թնդանոթներ արտադրվում էին ձեռնարկության Էսսենի գործարանում, գերմանական մարտական նավերը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Կռուփի կողմից են զրահապատվել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կոնցեռնում աշխատում էին 200 000 մարդ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ թիվը բազմակի անգամ մեծացել էր:
Այսօր Թյուսենկռուփ կոնցեռնի կայքէջը կոնցեռնին ներկայացնում է որպես զանազան արտադրություններով գործող արդյունաբերական կոնցեռն, որի գլխավոր առանցքը կազմում է պղնձի մշակությունը և 79 երկրներում իր 500 արտադրավայրերով զբաղեցնում է ավելի քան 158 000 աշխատակից:
Արտադրության ցանկը, ռազմական նավաշինությանը զուգահեռ, պաշտոնապես ներառում է շինարարության, շենքերի ինֆրակառույցների, լեռնարդյունաբերության, մետաղամշակության, քիմիական արտադրության, էներգետիկ բնագավառի, տնային տնտեսության ապրանքներ, սննդի և խմիչքի արդյունաբերության, ինքնաթիռաշինության, մեքենաշինության և հաստոցաշինության, նավթի և գազի արտադրության և հատուկ նշանակության ավտոմեքենաների արտադրության բնագավառները:
2018թ. իրականացրած արտադրության ծավալը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է մոտավորապես 41,5 միլիարդ եվրո (8):
Աղբյուր` https://de.wikipedia.org/wiki/Krupp_Gussstahlfabrik#Erster_Weltkrieg_und_die_Folgen
· Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունը խիստ սպառազինված էր: Մոտ մեկ միլլիոն հրացան, կարճափող հրացաններ, գնդացիրներ և ատրճանակներ Օբերնդորֆի ՄԱՈՒԶԵՐԻ արտադրությամբ, ինչպես նաև հազարավոր դաշտային թնդանոթներ, որոնք Էսսենի Կռուփի ձեռնարկության արտադրանքներն էին, կազմում էին նրա տեխնիկական ողնաշարը:
· Թուրքական զինվորների և ժանդարմերիայի մեծ մասը զինված էր Մաուզերի հրացաններով կամ կարճափող հրացաններով, իսկ սպաները` Մաուզերի ատրճանակներով:
· Արտադրական զարգացումների ընթացքում M/87 տիպի հրացանը ենթարկվում է բազմաթիվ ձևափոխումների: Նախ ստեղծվում է M/89-ը և վերջապես M/90-ը, որոնք կրկնակի լիցքավորվող և փամփուշտերի կից պահեստատուփով 7,65 մմ տրամաչափի ազոտափոշուց պատրաստված փամփուշտներով հրացաններ էին: Հրացանների այս տեսակն էր, որից, հատկապես հեծելազորի համար, պատրաստվեցին կարճափող հրացաններ:
· 1885թ-ից մինչև 1912 թ Կռուփը Օսմանյան կայսրություն է առաքում հարյուրավոր L20, 24, 27, ինչպես նաև 7,5 և 8,7 սմ տրամաչափով L30 և L50 տիպի դաշտային թնդանոթներ, առափնյա մարտական գործողությունների համար 24 և 35 սմ տրամաչափով L35 և KL35 տիպի և 12 ու 21 սմ տրամաչափով L6,3 L6,4 տիպի հրասանդներ: Դրան ավելանում են ռազմական նավերի զրահապատումը:
Աղբյուր`
Fahri Türk, Die deutsche Rüstungsindustrie in ihren Türkeigeschäften zwischen 1871 und 1914, Frankfurt am Main 200
___________________________________________________________________
Զենքերը ստացող կողմը
Օսմանյան կայսրության կանոնավոր զինված ուժերն ու ոստիկանական զորաբաժինները (Ժանդարմերիան)
___________________________________________________________________
Ընթացքը
Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից հրամայված Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածները ընթացել են հետևյալ փուլերով`
1893/1894թթ.: Զանգվածային ջարդերը Սասունի շրջանում` որպես հետևանք Օսմանյան զինված ուժերի կողմից հարկերի գանձման համար կիրառված պատժիչ արշավանք:
1895թ.: Կոտորածներ Անատոլիայի հայկական բնակավայրերում` որպես հետևանք Կոնստանտնոպոլսի հուզումների, որոնք առաջ էին եկել սուլթանի կողմից հայերին խոստացած բարենորոգումների արդյունքում:
1896թ.: Վանում առաջացած հուզումները, որոնք ավարտվեցին տեղի հայերի կոտորածներով: Դրանք հիմնականում իրականացվեցին քրդական բանդաների և մուսուլմանական բնակչության որոշակի հատվածների կողմից և հանդուրժվեցին այնտեղ տեղակայված օսմանյան զինուժի կողմից:
1915/16թթ.: Ավելի քան մեկ միլլիոն հայերի աքսորը իրենց բնակավայրերից դեպի սիրիական անապատներ, որոնք իրականացվեցին օսմանյան զինվորական ուժերի և ժանդարմերիայի կողմից:
Այդ ճանապարհին տասնյակ-հազարավոր տղամարդկանց կոտորեցին, կանայք և երեխաները մահացան զրկանքներից կամ սովից ու կոտորվեցին անջուր անապատներում, որտեղ նրանք միայնակ հանձնվեցին սեփական ճակատագրի հույսին:
___________________________________________________________________
Մարդկային իրավունքի խախտումներ
Գնդակահարման, կախաղանի ու գլխատման միջոցով կազմակերպված սպանություն, ինչպես նաև սովամահ անելու և ջրազրկելու ճանապարհով ու մահվան վտանգի առջև կանգնածներին մարդասիրական օգնության տրամադրման մերժում:
Այնպիսի համակարգված ցեղասպանություն, ինչպիսին հայերինն էր, որը հրամայված էր սուլթանի ամենաբարձր վարչական ղեկավարության կողմից և որը իրականացվեց կամ հանդուրժվեց բանակի գեներալների ու ժանդարմերիայի կողմից, քաղաքակիրթ մարդկության պատմության մեջ այդպիսի ծավալով դեռ չէր եղել:
___________________________________________________________________
Հանցագործները
1․ Գերմանական կողմի հանցագործները
Պրուսիայի Վիլհելմ II կայսրը
Կայսրության կանցլեր Թհեոբալդ ֆոն Բեթհման Հոլվեգ
Գեներալֆելդմարշալ Ֆրայհեր Քոլմար ֆոն դեր Գոլց – Von der Goltz
(ծնված`12.08.1843թ. Ադլիգ Բիլկենֆելդում, Գերմանական կայսրության Լաբիաու մարզ, մահացած` 19.04.2016թ. Բաղդադում), Պրուսական բանակի գեներալ, զինվորական գրող և պատմաբան:
1883 թվականից Գոլցը օսմանյան պալատում ռազմական խորհրդական էր: Երիտթուրքերի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության մեջ նա հիմնական մեղսակից է:
Փաստորեն նա Կռուփ և Մաուզեր ընկերությունների վաճառքների կազմակերպման ոչ պաշտոնական ներկայացուցիչն էր, ով Կոստանտնապոլսում իր ծառայության ժամանակ միջնորդել է ոսկով հաշված հարյուր-միլիոնավոր մարկի թնդանոթների և հրետանային համակարգերի, ինչպես նաև հրացանների և կարճափող հրացանների գործարքները:
Մաուզեր Պաուլ (1912թ-ից` Պաուլ ֆոն Մաուզեր) – Paul Mauser
(ծնված` 27. 06. 1838թ., մահացած` 29. 05. 1914 թ., Նեկարի Օբերնդորֆում), գերմանական զենքի նախագծող և քաղաքական գործիչ
(տես` https://de.wikipedia.org/wiki/Peter-Paul Mauser):
Հետագայում Վյուրթեմբերգի թագավորի կողմից ազնվականի կոչում ստացած Պաուլ Մաուզերը իրավունք է ստանում անձամբ ներկայացնել սուլթանին իր ժամանակակից ստեղծագործությունները: 1887թ. փետրվարին Օսմանյան կայսրության Ռազմական գործերի նախարարությունը և գերմանական ընկերությունների մի համակցություն, որը բաղկացած էր Մաուզեր և Լյուդվիգ Լյովե և ընկերներություններից, կնքում են մի պայմանագիր, որով պետք է առաքվեին 500 000 M/87 տիպի հրացաններ և նույն տիպի 50 000 կարճափող հրացաններ:
2․ Թուրքական կողմի հանցագործները
Սուլթան Աբդուլ Համիդ II (տես` ստորև տեքստում)
Սուլթան Մեհմեդ V (տես` ստորև տեքստում)
Պատերազմի նախարար Էնվեր փաշա (տես` ստորև տեքստում)
Ներքին գործերի նախարար և ժանդարմերիայի ղեկավար Թալաթ փաշա (տես` ստորև տեքստում)
___________________________________________________________________
Զոհեր
Մոտ 1,2 միլլիոն մարդիկ մահանում են Հայոց ցեղասպանության ժամանակ հայերից և մյուս քրիստոնյա փոքրամասնություններից 1895-1916թթ.:
___________________________________________________________________
Հեղինակների կարճ կենսագրությունները
Վոլֆգանգ Լանդգրեբերը (Wolfgang Landgraeber) որպես ARD-ի MONITOR և PANORAMA քաղաքական հեռուստածրագրերի խմբագիր, 1970թ-ի վերջերից մինչև 1990-ական թվականները եղել է Գերմանիայի հանրային հեռուստաընկերությունների ամենահեղինակավոր հետազոտող հեռուստալրագրողներից մեկը: 1979թ-ից սկսած նա որպես հեղինակ և համահեղինակ թողարկել է 30 փաստավավերագրական ֆիլմեր, հեռուստատեսային փաստավավերագրական հաղորդումներ և լրագրություններ, որոնք ազգային և միջազգային ֆիլմերի և հեռուստատեսային փառատոնների ժամանակ բազմաթիվ մրցանակներ են շահել:
Դրանց բնորոշ գիծը եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, դրա ներկայացուցիչներին ու պատմությունը մոտենալ քննադատական դիտանկյունից:
«Ռազմամոլություն» ու «Զենքերի արտահանում» թեմաները եղել են նրա հատուկ ուսումնասիրությունների շրջանակներում: 2001թ-ից մինչև 2012 թվականը Լանդգրեբերը եղել է WDR հեռուստաընկերության մշակույթ, պատմություն և գիտություն հաղորդաշարերի ղեկավարը: 2013 թ-ից սկսած նա որպես ազատ ռեժիսյոր և դոցենտ գործում է Մյունխենում:
Հետագա տեղեկությունների համար`www.landgraeberfilm.de
___________________________________________________________________
Կապ
Wolfgang Landgraeber
Dantestr. 27 (Büro), 80637 München, Deutschland
Tel.: 0049-(0)89-17 87 78-02
Fax: 0049-(0)89-17 87 78-03
Mob.: 0049-(0)173-75 40 613
E-Mail: w.landgraeber@t-online.de
GN-STAT-ի 01 գործի համակարգող`
ArmsInformationCentre / RüstungsInformationsBüro (RIB e.V.)
Stühlingerstraße 7,
79106 Freiburg,
Deutschland
Tel.: 0049-(0)761-76 78 088,Fax: 0049-(0)761-76 78 090Web: www.rib-ev.de
Jürgen Grässlin
Mob.: 0049-(0)170-611 37 59
E-Mail: jg@rib-ev.de
Stephan Möhrle
Mob.: 0049-(0)15222 - 636 531
E-Mail: Moehrle@rib-ev.de